Վենեսուելայի հյուսիսում գտնվող Լա Գուայրա նահանգի ափամերձ գոտում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ութհարկանի հյուրանոց է փլուզվել։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
«Չորեքշաբթի օրը Վենեսուելայի հյուսիսային Լա Գուայրա նահանգի Մակուտո քաղաքում ափամերձ մեծ հյուրանոց է փլուզվել»,- նշված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
CNN-ի փոխանցմամբ՝ խոսքը 106 սենյակ ունեցող «Hotel Eduard» հյուրանոցի 8-հարկանի գլխավոր մասնաշենքի մասին է։