Այսօր՝ հունիսի 25-ին, երաքննիչ քրեական դատարանում ընթանում է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի
գործով վերջին դատական նիստը, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու նպատակով։
Դատարանի մոտ հավաքվել են Միքայել Սրբազանի աջակիցներն ու համախոհները։
Հիշեցնենք, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։
2025–ի հոկտեմբերի 3–ին դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման։ Վճիռը բողոքարկվել է։