Եվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմ


Աշխարհ


Եվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմ։ Գերմանիայի մի շարք երկրամասերում օդի ջերմաստիճանը 38-40 աստիճան է։ Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է՝ հարավից ներթափանցող տաք օդային զանգվածների պատճառով շոգը կպահպանվի նաև առաջիկա օրերին։

Բարձր ջերմաստիճանի պատճառով մի շարք եվրոպական երկրներում գործում են եղանակային վտանգի բարձր մակարդակի նախազգուշացումներ։

Օրվա ամենաթեժ ժամերին փողոցները գրեթե դատարկվում են, քաղաքներում բացվում են հովացման կետեր, իսկ բուժծառայությունները հատկապես զգուշացնում են տարեցներին, երեխաներին և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին խուսափել բաց արևի տակ երկար մնալուց։

Շոգի ալիքը տարածվել է նաև եվրոպական մի շարք այլ երկրներում, որտեղ գործում են բարձր մակարդակի եղանակային նախազգուշացումներ։





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *