1000-ավոր քրեական հետապնդման դեպքերից 258 անձի նկատմամբ վարույթ կա․ Վարդևանյան

258 անձի վերաբերյալ քրեական վարույթ կա։ Փետրվարից հետաքննվել են 1000-ավոր անձինք, եղել են 1000-ավոր քրեական հետապնդումներ, ճնշումներ. հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Եվ մեղադրյալ են համարվում 258 անձ։ Սրանից հետո կարելի՞ է ասել, որ Հայաստանում եղել են մասսայական ընտրակաշառքի դեպքեր»,-ասել է Վարդևանյանը։

Նա հիշեցրել է, որ ՔՊ անդամների 90%-ը պետական պաշտոնյաներ են։ «Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որ ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը եղել է տնային կալանքում։ Սրանք հատված են ԵԱՀԿ ԺՊԻԳ-ի զեկույցից»,- ասել է Վարդևանյանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *