Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի․ Ռոդրիգես

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 164-ի, ևս մոտ 1000 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որի հայտարարությունը հեռարձակվել է Venezolana de Televisión հեռուստաալիքով։

«Այս պահի դրությամբ հաստատվել է 164 զոհի փաստ, 971 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ»,- նշել է նա։

Ռոդրիգեսը նաև հավելել է, որ հիմնական երկրաշարժից հետո շուրջ 30 հետցնցում է գրանցվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *