Մեքսիկայում վարորդը վրաերթի է ենթարկել 2026 թվականի Աշխարհի առաջնությունում երկրի հաղթանակը տոնող երկրպագուներին

Մեքսիկական Կաբո Սան Լուկաս քաղաքում վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունում Մեքսիկայի հավաքականի հաղթանակը տոնող երկրպագուների ամբոխին, ինչի հետևանքով առնվազն 17 մարդ է տուժել։ Այս մասին հունիսի 25-ին հայտնել է քաղաքապետարանը։

«Չորեքշաբթի՝ հունիսի 24-ի գիշերը, Կաբո Սան Լուկասի Լասարո Կարդենաս պողոտայում, ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Մեքսիկայի հավաքականի հաղթանակին նվիրված հավաքի ժամանակ, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի մարդու»,- ասված է Facebook-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկրպագուների ամբոխը շրջապատել է ընթացող ավտոմեքենան՝ թույլ չտալով դրան առաջ շարժվել։ Նախնական տվյալներով՝ վարորդը զայրացել է, սեղմել գազի ոտնակը և վրաերթի ենթարկել մի քանի մարդու, որից հետո բախվել է էլեկտրասյանը։ Երկրպագուները մինչև ոստիկանության ժամանումը բռնել են վարորդին ու ուղևորներին։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Վարորդը ձերբակալված է, ընթանում է հետաքննություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *