Հարկերը կրճատելու մասին ընդդիմության խոստումը սուտ է․ Պապոյան

«Հարկերը կրճատելու մասին ընդդիմության խոստումը ևս սուտ է, գիտե՞ք՝ ինչու, քանի որ հարկերը, երբ որ դու կրճատում ես, նշանակում է, որ պետք է կրճատես կենսաթոշակը, ռազմական ծախսերը, չկառուցես դպրոց, մանկապարտեզ կամ չանես ճանապարհի շինարարություն և այլն»,— Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտարարել է Գևորգ Պապոյանը։

Պապոյանի խոսքով՝ այստեղ երկու բան կարող է լինել՝ կամ չպատկերացնել պետության կառավարումը, ուղղակի դասական անգրագիտություն, կամ ավելի վատ բան՝ պատկերացնել ու խաբել սեփական ժողովրդից։

Պապոյանը նշել է, որ իրենց կառավարման տարիներին 88 տոկոսով աճել են ներդրումները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *