Էրդողանը կարող է կրկին հավակնել նախագահի պաշտոնին․ Թուրքիայի նախագահի խորհրդական

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավորություն կունենա առաջադրվելու երկրի նախագահի պաշտոնում 2028 թվականին՝ օգտվելով սահմանադրական բացառությունից․ այս մասին Anandolu-ին հայտնել է նախագահի գլխավոր խորհրդական Մեհմետ Ուչումը:

Թուրքիայի Սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնավարումը՝ թույլ տալով մեկ անձին զբաղեցնել այն առավելագույնը երկու անգամ անընդմեջ:

Այնուամենայնիվ, օրենսդրությունը նախատեսում է բացառություն. եթե գործող ղեկավարի երկրորդ ժամկետի ընթացքում խորհրդարանը որոշում է կայացնում արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա նախագահը ստանում է ևս մեկ անգամ առաջադրվելու իրավունք։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *