Էրդողանը կարող է կրկին հավակնել երկրի նախագահի պաշտոնին․ Թուրքիայի նախագահի խորհրդական

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավորություն կունենա առաջադրվելու երկրի նախագահի պաշտոնում 2028 թվականին՝ օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված բացառությունից․ այս մասին Anandolu-ին հայտնել է նախագահի գլխավոր խորհրդական Մեհմետ Ուչումը:

Թուրքիայի սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնավարումը՝ թույլ տալով մեկ անձին զբաղեցնել այն առավելագույնը երկու անգամ անընդմեջ:

Այնուամենայնիվ, հանրապետության հիմնական օրենքը նախատեսում է բացառություն. եթե գործող ղեկավարի երկրորդ ժամկետի ընթացքում խորհրդարանը որոշում է կայացնում արտահերթ ընտրություններ անցկացնել,ու մասին ապա նախագահը ստանում է ևս մեկ անգամ առաջադրվելու իրավունք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *