Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից բեռնատար նավ է վնասվել․ UKMTO

Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, հինգշաբթի բեռնատար նավ է վնասվել՝ անհայտ արկի հարվածից։ Միջադեպի մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների գործակալությունը (UKMTO)։

Նշվում է, որ տուժածներ չկան։

UKMTO-ի տվյալներով՝ նավը հարված է ստացել աջ կողմից, ինչի հետևանքով վնասվել է նավախելիկը։ Նավապետը հայտնել է, որ զոհեր և տուժածներ չկան, ինչպես նաև էկոլոգիական վնաս չի հասցվել։

Միջադեպը տեղի է ունեցել Օմանի Դահիտ շրջանից դեպի հարավ-արևելք՝ մոտավորապես 7,5 ծովային մղոն (շուրջ 14 կիլոմետր) հեռավորության վրա։

Պատահարի հանգամանքները և արկի ծագումն այս պահին չեն հստակեցվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *