Պահանջելու ենք անվավեր ճանաչել հունիսի 7-ի ընտրությունները. «Ուժեղ Հայաստան»–ը ՍԴ–ի մոտ կլինի վաղը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք անդամները վաղը՝ հունիսի 26-ին, 16։30-ին կհավաքվեն Սահմանադրական դատարանի շենքի մոտ՝ պահանջելու անվավեր ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտորթյունները։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։

«Վաղը 16։30-ին մենք լինելու ենք ՍԴ մոտ եւ պահանջելու ենք անվավեր ճանաչել բազմաթիվ ընտրախախտումներով, բռնաճնշումներով եւ վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ անցկացված ընտրությունները։ ՀՀ–ին պետք են նոր ազատ, անկախ եւ թափանցիկ ընտրություններ»,– ասվում է հաայտարարությունում։

Հիշեցնենք, որ վաղը ՍԴ–ն քննելու է «Ուժեղ Հայաստան»–ի եւ մյուս ընդդիմադիր ուժերի ընտրությունները անվավեր ճանաչելու դիմումը։

https://www.youtube.com/watch?v=D9IDH-BOmKU

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *