
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի։ Վիրավորվել է ավելի քան 4300 մարդ, VTV-ի եթերում հայտարարել է երկրի առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոն։
Զոհերի և վիրավորների ամենամեծ թիվը գրանցվել է Լա Գուայրա նահանգում։ Այնտեղ գործում են Վենեսուելայի զինված ուժերի, Վենեսուելայի Կարմիր խաչի, ինչպես նաև մասնավոր կլինիկաների դաշտային հոսպիտալները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել՝ 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ։ Վնասվել է ութ հիվանդանոց, 20 առևտրի կենտրոն և 68 ենթակառուցվածքային օբյեկտ։ Վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է 250 շենք։ Որոշ բժշկական հաստատություններ տարհանվել են։