Իսրայելի ԱԳ նախարարը կառավարությանը կներկայացնի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման նախագիծ

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի որոշման նախագիծ, որը նախատեսում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում։

«Օսմանյան կայսրության մայրամուտին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն ընդունելը բարոյական և պատմական պարտավորություն է։ Միաժամանակ անհրաժեշտ է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»,- X-ում գրել է Սաարը։

 Պաշտոնյան հավելել է, որ այնուհետև որոշման նախագիծը կդրվի Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի քվեարկությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *