Հրամայել եմ 40-օրյա հատուկ գործողություն սկսել ագրեսոր պետության դեմ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես հայտարարել է, որ հրաման է արձակել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը՝ Ռուսաստանի դեմ ծավալուն և հատուկ ռազմավարական գործողություն սկսելու վերաբերյալ, որի նպատակն է ստիպել հակառակորդին գնալ խաղաղության. նախագահն իր սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում բառացիորեն գրել է. «Ես հաստատել եմ 40-օրյա հատուկ գործողություն սկսել ագրեսոր պետության դեմ՝ խթանելու պատերազմի ավարտը»։

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ երկրի ղեկավարն այս վճռական որոշումը կայացրել և հանրայնացրել է գեներալ-մայոր Եվգենի Խմարայի կողմից ներկայացված երկարաժամկետ պատժամիջոցների և հատուկ գործողությունների վերաբերյալ հույժ կարևոր ու մանրամասն զեկույցն անձամբ լսելուց և հաստատելուց անմիջապես հետո:

Այս աղմկահարույց ռազմական նախաձեռնության համատեքստում Վլադիմիր Զելենսկին առանձնահատուկ բարձր է գնահատել հատուկ ծառայությունների կատարած աշխատանքը։

Ուկրաինայի նախագահի՝ պաշտպանական և հարձակողական նման տպավորիչ արդյունքների հնարավոր է եղել հասնել տարբեր տեսակի ու փոփոխվող մոդիֆիկացիաների ժամանակակից անօդաչու թռչող սարքերիզանգվածային, դիպուկ և արդյունավետ օգտագործման շնորհիվ, ինչն էլ հիմք է հանդիսացել Ռուսաստանի թիկունքային ու ռազմավարական օբյեկտներին հարվածելու այս նոր 40-օրյա ծրագրի մեկնարկի համար։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *