Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցցանցի իր էջում արված հրապարակմամբ անդրադարձել է Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելուն։
«Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորում եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, որի հետ չորս տարվա ընթացքում ձեւավորել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ եւ անկեղծ բարեկամություն։ Նրան մաղթում եմ շարունակական հաջողություններ նաեւ իր նոր պաշտոնում»,- X-ում գրել է թուրք դիվանագետը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին։