ԱՄՆ-ն 150 մլն դոլար կտրամադրի երկրաշարժից տուժած Վենեսուելային

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է Վենեսուելային տրամադրել 150 միլիոն դոլար երկրաշարժի հետևանքների վերացման համար։

Այս մասին ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։

«Բացի որոնողա-փրկարարական գործողությունների, օդային փոխադրումների և համակարգման աջակցության համար անհապաղ օգնություն տրամադրելուց, Միացյալ Նահանգները Վենեսուելային տրամադրում է 150 միլիոն դոլարի օգնություն մեր՝ աջակցություն ցուցաբերող գործընկերների միջոցով», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *