ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց քննարկման առարկա չդարձնել
դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը  ՍԴ-ում 
հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7
քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանը։

 

Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք նրանց մասնակցության
անհնարինության հարց չբարձրացրեց«Բոլոր
այն հանգամանքները, որոնք այստեղ նշվեցին, մանրակրկիտ քննարկման առարկա են հանդիսացել
ՍԴ-ում։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային 
նիստի ընթացքում շատ ավելի հանգամանքներ են քննարկվել, քան այստեղ քննարկվեց։

 

Այն հանգամանքները, որ նույնական են դատավոր Վարդանյանի, դատավոր
Զեյնալյանի, և դատավոր Սաֆարյանի, նույնական չեն, գրեթե ոչ մի առումով են համընկնում,
գուցե ընդհանուր՝ առնչվածությունը քաղաքականության հետ»,- ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *