Մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Սերգեյ Իվանովը։ Այս մասին հայտնել է «ՎՏԲ միացյալ լիգան», որի պատվավոր նախագահն էր նա։ Իվանովը 73 տարեկան էր, գրել է «Մեդուզան»։
Սերգեյ Իվանովը վերջին տասնամյակների ամենաազդեցիկ ռուս պաշտոնյաներից մեկն էր։ Տարբեր տարիներին նա զբաղեցրել է կառավարության փոխվարչապետի և առաջին փոխվարչապետի, պաշտպանության նախարարի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի, նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնները։
2016 թվականից մինչև 2026 թվականի փետրվարը Իվանովը զբաղեցրել է նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը բնապահպանական գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով։ Մինչև վերջին ժամանակները նա նաև շարունակում էր մնալ ՌԴ Անվտանգության խորհրդի անդամ։
2007 թվականին Իվանովը համարվում էր Վլադիմիր Պուտինի իրավահաջորդի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը, սակայն ներիշխանական պայքարում պարտվեց Դմիտրի Մեդվեդևին։