Առնվազն 3 անգամ փորձել եմ Նիկոլին փողոցով հեռացնել․ Իշխան Սաղաթելյան

Սահմադրական դատարանի որոշումից հետո կորոշենք ու կհայտարարենք՝ վերցնո՞ւմ ենք մանդատները, թե՞ չենք վերցնում, գնո՞ւմ ենք խորհրդարան, թե՞՝ ոչ, և եթե գնում ենք, ապա ի՞նչ օրակարգով․ ՍԴ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանն ասաց, որ մինչև հիմա ունեցել են տարբեր քննարկումներ թե՛ «Հայաստան» դաշինքի ներսում, թե՛ արտախորհրդարանական մյուս ուժերի հետ։ Ավելացրեց, որ քննարկումները շարունակվում են նաև այսօր։

Մարդիկ ե՞րբ ընդդիմությանը փողոցում կտեսնեն․ լրագրողի հարցին Սաղաթալյանն արաձագնքեց՝ երբ ընդդիմությունը նման որոշում ունենա։

«Ինքս առնվազն երեք անգամ փորձել եմ Նիկոլին փողոցով հեռացնել, և շնորհակալ եմ մյուս մարդկանց ու ուժերին, որ փորձել են, եկել են, արել են, և ի տարբերություն մյուսների՝ գնահատում եմ քաղաքացիների ու քաղաքական գործիչների՝ ցույցերին մասնակցելը։
Փողոց դուրս գալը պետք է լինի կազմակերպված ու նպատակահարմար, որ հաջողությունն անխուսափելի լինի»,- մեկնաբանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *