Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը


Տեսանյութեր


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
 
Նախ, շրջայց են կատարել ատոմակայանում, ապա ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն է իրականացվել։
 
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՏԿԵ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Միջուկային անվտանգության կոմիտեի տնօրենի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը և էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ։
 
Խորհրդակցությանը էդուարդ Մարտիրոսյանը ներկայացրել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը։
 
Քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք այլ կարևոր հարցեր



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *