Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 4243-ի, 12 հազար 186 մարդ էլ ստացել է վնասվածքներ։
Գերատեսչության տվյալներով՝ չնայած հրադադարի պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտության մասին հայտարարություններին, իսրայելցի պաշտոնյաները պնդում են, որ պետք է պահպանեն Լիբանանում ռազմական ներկայությունը:
Իրանական կողմը պնդում է, որ Իսրայելը պարտավոր է դուրս բերել զորքերը կրակի դադարեցման ժամանակավոր համաձայնագրի շրջանակում, որը վերաբերում է նաև Լիբանանում տիրող իրավիճակին։