Մոտ 15 երկիր պլանավորում է առաքելություն իրականացնել Հորմուզի նեղուցում․Մակրոն

Մոտ 15 երկիր պլանավորում է առաքելություն իրականացնել Հորմուզի նեղուցում․ այս մասին հայտարարել է  Ֆրանիսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«15 երկիր ներգրավված է և պատրաստվում է Ֆրանսիայի գլխավորությամբ խիստ պաշտպանական առաքելություն իրականացնել  Հորմուզի նեղուցում, որն իրականացվելու է Իրանի հետ համակարգված»,-հայտարարել է Էմանուել Մակրոնը։

Նա ողջունել է Իրանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու Հորմուզի նեղուցը և Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ-ն  ու Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որին իր աջակցությունն է հայտնել նաև Իսրայելը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *