«Քաղաքական ժառանգություն» հեռանալուց առաջ. ինչո՞ւ է Բրիտանիայի վարչապետը կտրուկ մեծացնում բանակի բյուջեն․ FT

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պլանավորում է առաջիկա երեք տարիների ընթացքում պաշտպանական ծախսերը 14,5 միլիարդից հասցնել 15 միլիարդ ֆունտ ստերլինգի (19,2 միլիարդից մինչև 19,8 միլիարդ դոլար):

Այդ մասին գրում է Financial Times (FT) թերթը:

Ակնկալվում է, որ համապատասխան հայտարարությունը կարվի հունիսի 30-ին: Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, Սթարմերին հաջողվել է այդ նպատակների համար գտնել ոչ ավելի, քան 13,5 միլիարդ ֆունտ ստերլինգի չափով լրացուցիչ ֆինանսավորում: Սակայն պաշտպանական ծախսերի նման մակարդակը բավարար չի համարվել Մեծ Բրիտանիայի նախկին պաշտպանության նախարար Ջոն Հիլիի կողմից, ով հրաժարական տվեց հունիսի կեսերին:

Հոդվածում ասվում է, որ նոր պլանը նախատեսում է ներդրումների ավելացում անօդաչու թռչող սարքերի և այլ համակարգերի մեջ, ներառյալ՝ ցամաքային անօդաչու հարթակները բրիտանական բանակի առաջնագծի ստորաբաժանումներին մատակարարելու և վիրավորներին մարտի դաշտից տարհանելու համար:

Financial Times թերթը պաշտպանական ծախսերն ավելացնելու Սթարմերի ձգտումը բնութագրում է որպես վարչապետի պաշտոնում իր քաղաքական ժառանգությունն ամրապնդելու փորձ:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին քաղաքական գործիչը հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *