Չինացի և ռուս զինվորականները շաբաթ օրը 11-րդ համատեղ ռազմավարական օդային պարեկում են իրականացրել համապատասխան օդային տարածքում՝ Ճապոնական, Արևելաչինական ծովերում և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, հաղորդել է «Սինհուա»-ն։
Պարեկումը ցույց է տվել երկու կողմերի վճռականությունն ու կարողությունը՝ համատեղ պահպանելու տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը, նշվել է Չինաստանի ազգային պաշտպանության նախարարության հրապարակած հայտարարությունում։