Տարօրինակ ու անբնական բաներ են տեղի ունենում աշխարհում

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Տարօրինակ ու անբնական բաներ են տեղի ունենում աշխարհում։

Լիբանանի բանակը ոչ մի կերպ չդիմադրեց Իսրայելի հարձակմանը և թույլ տվեց, որ հրեաները գրավեն երկրի հարավային շրջանները։ Իսրայելի դեմ կռվում է միայն ռազմականացված «Հզբոլահ» շարժումը։

Բայց երբ Լիբանանի բնակիչները բողոքի ցույցեր են անում Իսրայելի բանակի դուրսբերման համար, Լիբանանի բանակը միանգամից ոտքի է ելնում ու սկսում ծեծել լիբանանցի ցուցարարներին։

Այսինքն երկրի ազգային բանակը չի դիմադրում թշնամուն, բայց հարձակվում է իր երկրի բնակիչների վրա։

Ավելի տարօրինակ բան։ Իրանն է շարունակում կատաղի պայքարել Իսրայելի դեմ, որ հրեաները դուրս գան Լիբանանի տարածքից։

Շատ նման է հայկական իրականությանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *