Բեռլինի ոստիկանությունը երկու ջրցան մեքենայով պարեկություն է իրականացնում քաղաքում՝ փորձելով գեթ մի փոքր մեղմել շոգի հետևանքները, տեղեկացրել է Tagesspiegel-ը։
Առաջին կանգառը Բրանդենբուրգյան դարպասն էր, որտեղ թե՛ Բեռլինի բնակիչները, թե՛ զբոսաշրջիկները հաճույքով զովանում են սառը ջրաշիթերի տակ։
Ոստիկանների խոսքով՝ արդեն երկու անգամ օգտագործվել է մոտ 9 000 լիտր ջուր, և այժմ բաքերը կրկին լցվում են։
Հաջորդ կանգառը Պոտսդամի հրապարակն է։