Արգենտինայի նախագահի ամենահավատարիմ համախոհներից մեկը կոռուպցիայի մեղադրանքներից հետո հրաժարական է տվել

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը զրկվել է իր ամենամոտ համախոհներից մեկից․ շաբաթ օրը հրաժարական է տվել կառավարության աշխատակազմի ղեկավարը՝ դառնալով ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը լքել է իր պաշտոնը Միլեյի իշխանության գալուց հետո, գրում է Bloomberg գործակալությունը։

Մանուել Ադորնին, որին համարում են Միլեյի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկը, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ մի քանի ամիս շարունակ ապարդյուն փորձել է փարատել կոռուպցիայի մեղադրանքների հետ կապված կասկածները։

Հրաժարականը տեղի է ունեցել շարունակվող հետաքննության ֆոնին, որը վերաբերում է անշարժ գույքի ձեռքբերմանն ու մասնավոր ինքնաթիռով կատարված թանկարժեք թռիչքներին, չնայած այն հանգամանքին, որ Ադորնին ստանում էր միայն պետական աշխատավարձ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *