Հրատապ․ Աջակցում եմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին աջակցելու մասին, հաղորդում է Ynet-ը:

Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:

Նրան խնդրել են պատասխանել Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ սպասվող քննարկման, ինչպես նաև անցյալում նրա կողմից ճանաչման արգելափակման մասին հարցին:

«Ես այն չեմ արգելափակել և միանշանակ աջակցում եմ», – նշել է Նեթանյահուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *