Իսրայելը և Լիբանանը դադարեցնում են ռազմական գործողությունները՝ որպես Իսրայելի կառավարության կողմից բարի կամքի դրսևորում, ինչը նպատակ ունի հնարավորություն տալու բանակցություններ սկսել Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ․ նշված է ԱՄՆ Պետական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։
«Ժամկետը կարող է երկարաձգվել Լիբանանի և Իսրայելի միջև փոխադարձ համաձայնությամբ, եթե բանակցություններում առաջընթաց գրանցվի, և Լիբանանը ցուցաբերի իր ինքնիշխանությունը հաստատելու կարողություն։
- Իսրայելը պահպանում է իր իրավունքը ցանկացած պահի ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները ինքնապաշտպանության համար՝ պլանավորված, անխուսափելի կամ շարունակվող հարձակումների դեմ։ Դրան չի խոչընդոտի ռազմական գործողությունների դադարեցումը։ Բացի այդ, այն չի իրականացնի որևէ հարձակողական ռազմական գործողություն Լիբանանի տարածքում գտնվող թիրախների, այդ թվում՝ քաղաքացիական, ռազմական և այլ պետական թիրախների դեմ՝ ցամաքային, օդային և ծովային միջոցներով։
- 2026 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 17:00-ից (EST) սկսած, միջազգային աջակցությամբ Լիբանանի կառավարությունը կձեռնարկի քայլեր՝ կանխելու «Հեզբոլլահ»-ի և երկրի տարածքում գտնվող այլ ոչ պետական զինված խմբավորումների հարձակումներն Իսրայելի վրա։
- Բոլոր կողմերը ճանաչում են Լիբանանի անվտանգության ուժերը Լիբանանի ինքնիշխանության և ազգային պաշտպանության բացառիկ երաշխավոր. ոչ մի այլ երկիր կամ խումբ չի կարող հավակնել լինել Լիբանանի ինքնիշխանության երաշխավորը։
- Իսրայելը և Լիբանանը դիմում են Միացյալ Նահանգներին՝ նպաստել երկու երկրների միջև հետագա ուղիղ բանակցություններին՝ կարգավորելու մնացած հարցերը, այդ թվում՝ ցամաքային սահմանի սահմանազատման խնդիրը՝ երկու երկրների միջև երկարատև անվտանգություն, կայունություն և խաղաղություն ապահովող համապարփակ համաձայնագիր կնքելու համար», – ասված է հայտարարության մեջ։