Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է շփվել լրագրողների հետ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի՝ Կոլումբիայի դեմ խաղից (0:0) հետո։
Հանդիպման ավարտից հետո 41-ամյա ֆուտբոլիստն արագ քայլերով անցել է միքստ-գոտիով՝ անտեսելով հարցազրույց տալու ԶԼՄ-ների ներկայացուցիչների բազմաթիվ խնդրանքները։
Փոխարենը նա նշել է, որ մամուլի հետ կշփվի իր թիմակից Ժոաու Ֆելիքսը։
«Այսօր Ֆելիքսի հերթն է»,- արձագանքել է Ռոնալդուն ու անցել լրագրողների կողքով։
Armsport