Հրազդանում 19-ամյա վարորդը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12։30-ի սահմաններում Հրազդան քաղաքում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Վարդան Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *