ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախընտրական համագումարին, որի ժամանակ հանդես եկավ ելույթով։
Ստորև ներկայացնում ենք ելույթի առանցքային կետերը․
- Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ և անկախ տերություն, կամ Ռուսաստան չի լինի առհասարակ։
- Արևմտյան էլիտաները փորձում են ներքին անկարգություններ սերմանել Ռուսաստանում, բայց նրանք ձախողվում են։
- Ռուսաստանը կհաղթահարի բոլոր մարտահրավերները, այդ թվում՝ իր տարածքի դեմ ահաբեկչական հարձակումները։
- Ռուսաստանը ամուր կանգնած է և պատրաստ է պայքարել իր ապագայի համար։
- Ռուսաստանի ներքին զարգացման նպատակները՝ ժողովրդագրությունը, ավանդական արժեքների պահպանումը և կենսամակարդակի բարձրացումը ամբողջ Ռուսաստանում, կիրականացվեն։
- Առաջիկա ընտրությունը կարևոր փուլ է Ռուսաստանի ամրապնդման և կայունության համար։
- Քվեարկության գործընթացը կպաշտպանվի արտաքին ազդեցությունից և մանիպուլյացիաներից։
- Ռուսների վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ նախադրյալ է ռուս հասարակության կայունության համար։