
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Պակիստան այցելելու հնարավորությունը, եթե Իրանի հետ բանակցությունները հանգեցնեն հակամարտության դադարեցման համաձայնագրի։
Հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա ասել է. «Ես կգնայի Պակիստան, այո։ Եթե Իսլամաբադում համաձայնագիր ստորագրվի, հնարավոր է` գնամ»։ Թրամփը հավելել է, որ նման նախաձեռնություն քննարկվում է նաև պակիստանյան կողմի հետ. «Նրանք ուզում են, որ ես գնամ»։ Սպիտակ տան ղեկավարը նաև գովաբանել է Պակիստանի մասնակցությունը հակամարտության կարգավորման հետ կապված դիվանագիտական շփումներին։
Նրա խոսքով՝ երկրի ներկայացուցիչները կարևոր միջնորդական դեր են խաղում և ակտիվ ներգրավվածություն են ցուցաբերում բանակցային գործընթացում։
Թրամփը պակիստանցի բանակցողներին անվանել է «հրաշալի»՝ ընդգծելով նրանց ներդրումը կողմերի միջև երկխոսության մեջ։