«Թրամփը միլիարդավոր դոլարներ է վաստակել Սպիտակ տուն վերադարձից հետո. Նման մասշտաբի կոռուպցիա չի եղել ԱՄՆ պատմության մեջ». Բայդեն

ԱՄՆ նախկին նախագահ
Ջո Բայդենը Մերիլենդում Դեմոկրատական կուսակցության միջոցառմանը անդրադարձել է ԱՄՆ
գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը:

Նա մասնավորապես նշել է, որ բանը նույնիսկ այն չէ, որ Թրամփը միտումնավոր աղավաղում ու ոչնչացնում է ՆԱՏՕի էությունը կան նախընտրում է Պուտինին՝ որպես ԱՄՆ դաշնակից:

«Բանը նույնիսկ այն չէ, որ նա աշխարհի աչքում մեր հեղինակությունը ավելի շատ է նսեմացրել, քան որևէ այլ
նախագահ պատմության մեջ: Եվ խնդիրը միայն նրա սնապարծական նախագծերը չեն՝ Սպիտակ
տան արևելյան թևը քանդել
հանուն բանկետային դահլիճ կառուցելու, Քենեդիի կենտրոնի շենքը իր
անունով անվանակոչելը
և այլն»,- ասել է Բայդենը:

ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ խնդիրը կոռուպցիան է. «Կոռուպցիան՝
անամոթ,
անթաքույց, աղաղակող։ Կոռուպցիան՝ այնպիսի մասշտաբով, որպիսին երբեք չի եղել
ամերիկյան պատմության մեջ որևէ վարչակազմի օրոք։ Թրամփը միլիարդավոր դոլարներ է
վաստակել,
ինչ վերադարձել է Սպիտակ տուն։ Դա պարզապես զարմանալի է ինձ
համար։ Նա ամոթ չունի։ Եվ, անկեղծ ասած, դա
խայտառակություն է
երկրի համար։ Բայց Թրամփ
ը դրա վրա թքած ունի։
Նախագահությունից գումար վաստակելը նրա՝ նախագահ դառնալու ցանկության պատճառներից
մեկն է»։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *