Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կա հնարավորություն Լիբանանի հետ խաղաղության պատմական համաձայնագիր կնքելու համար։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է իրեն և Լիբանանի նախագահին հրավիրել բանակցային սեղանի շուրջ՝ առաջ մղելու համար այդ համաձայնագիրը։
Նեթանյահուն ասել է նաև, որ զրուցել է Դոնալդ Թրամփի հետ ու տեղյակ է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է շարունակել ծովային շրջափակումն ու զրոյացնել Իրանի միջուկային ներուժը։