ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կայցելի Թուրքիա

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հունիսի 29–30-ը կայցելի Թուրքիա, որտեղ բանակցություններ կվարի այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը։

Կալասի հետ միասին Թուրքիա կժամանեն նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները։

Այցը տեղի կունենա հուլիսի 7–8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակը՝ հաշվի առնելով Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի և ՆԱՏՕ-ի դաշնակցի Անկարայի կարգավիճակը։

Բացի այդ, բանակցությունների ընթացքում նախատեսվում է անդրադառնալ անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում առկա ընդհանուր մարտահրավերներին և համագործակցության հնարավոր նոր ուղղություններին։ Սա կլինի Կալասի երկրորդ պաշտոնական այցը Թուրքիա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *