Թուրքիայի նախագահականը քննադատել է Հայոց ցեղասպանության մասին Իսրայելի որոշումը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը քննադատել է Իսրայելի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման համար:

Դուրանը հայտարարել է, որ Իսրայելը պատմական իրադարձություններն օգտագործում է որպես քաղաքական գործիք՝ փորձելով քողարկել Գազայում իրականացվող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները։

«Ցեղասպանության մեղադրանքով միջազգային դատարանում քննվողները իրավունք չունեն Թուրքիային պատմության դասեր տալ կամ բարոյականության մասին ճամարտակել»,- հավելել է Դուրանը:

Թուրք պաշտոնյան Իսրայելի որոշումն անվանել է «երկերեսանիության դրսևորում»՝ պնդելով, որ այն նպատակ ունի ուշադրություն շեղել պաղեստինցիների դեմ իրականացվող գործողություններից:

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *