Հայաստանի քաղաքական դաշտը ցնցել են զանգվածային ձերբակալությունները: Հինգշաբթի երկրի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը ձերբակալել է «ռուսամետ» «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության հետ կապված 14 անձի: Խորհրդարանական ընտրություններին մնացել է 2 ամսից էլ պակաս, և քարոզարշավը լիարժեք ընթացքի մեջ է: Համակարգը լարված է: Քանի որ իշխող դասի վարկանիշը նվազում է, գործի են դրվում ճնշման փորձված և արդյունավետ գործիքները․ գրում է Pravda.ru-ն:
Ինչպես նշվում է, ընդդիմության 14 կողմնակիցների ձերբակալությունները միայն սառցաբեկորի գագաթն են։
Իրավական համակարգը գործում է առանց որևէ խոչընդոտի. հանրությանը ցանկացած օգնություն մեկնաբանվում է որպես հավատարմություն գնելու փորձ: Սա վարչական լծակների միջոցով մրցակիցներին դուրս մղելու դասական մարտավարություն է:
«Մենք տեսնում ենք քարոզարշավի շտաբների աշխատանքը կաթվածահար անելու փորձ՝ կեղծ քրեական գործերի միջոցով», – կայքի հետ զրույցում բացատրել է քաղաքագետ Սերգեյ Միրոնովը:
Հատկանշական է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ԱՄՆ) անցկացրած հարցումների համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ տեղում է՝ զիջելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Երբ ընդդիմությունը լուրջ հայտ է ներկայացնում խորհրդարանական տեղերի համար, իշխանությունները կորցնում են իրենց համբերությունը։ Սկսվում են կոռուպցիայի դեմ պայքարի ստուգումներ, որոնք միշտ հանգեցնում են ձերբակալությունների։
Ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին։ Լարվածությունը մեծանում է ոչ միայն երկրի ներսում, այլև սահմաններին։ Մինչ Երևանը զբաղված է ներքին վեճերով, տարածաշրջանում ռազմական սպառնալիքները սրվում են։
«Անվտանգությունը պահանջում է միասնություն, բայց Հայաստանի կառավարությունը նախընտրում է մասնատել հասարակությունը», – նշել է կայքը։