Ինչու է գործողում Ստամբուլ – Հրապարակ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, որտեղ կմասնակցի «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» թեմայով նախարարական համաժողովին։

Այցի վերաբերյալ որոշումը ստորագրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից և հրապարակվել կառավարության պաշտոնական հարթակում։

Համաձայն որոշման՝ նախարարի օրապահիկի ծախսերը կհոգան Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Առողջապահության նախարարությանը նախատեսված միջոցներից։ Միաժամանակ, ճանապարհածախսն ու կեցության ծախսերը կֆինանսավորվեն հրավիրող կողմի կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *