Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար 


Հայաստան


Դպրոցականներին ճանապարհել և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անունից բարի հանգիստ է մաղթել կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Ղումաշյանը։

 

«Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ամենամյա պետական ծրագրով այս տարի Հանքավանի «Արագած» ճամբարում հանգիստը կանցկացնի շիրակցի շուրջ 300 դպրոցական։

 

Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացրին, որ հանգիստը կազմակերպվում է երկու հերթափոխով՝ 10-ական օրով: Այսօր ճամբար է մեկնել երեխաների երկրորդ հերթափոխը՝ 105 դպրոցական։

ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով կազմակերպված ամառային հանգստի ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաները։

ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով կազմակերպված ամառային հանգստի ծրագրում ընդգրկվել է սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխա։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *