Մահացել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

Մահացել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ Տեղեկությունը սոցիալական ցանցում հայտնել է նրա մտերիմներից մեկը՝ նշելով, որ բժիշկը երկար ժամանակ ծանր հիվանդ էր։

«Շատ վատ բան իմացա։ Խորը ցավ զգացի։ Մահացել է Գյումրի ԲԿ տնօրեն և իմ լավ ընկերը՝ Արմեն Իսահակյանը։ Գիտեի, որ ծանր հիվանդ է, թեպետ մեկ ամիս առաջ էի հետը խոսել։ Ցավակցում եմ հարազատներին ու ընկերներին»,- գրել է նա։

Արմեն Իսահակյանը երկար տարիներ ղեկավարել է «Գյումրի» բժշկական կենտրոնը և հայտնի էր որպես իր գործին նվիրված բժիշկ ու առողջապահության ոլորտի հեղինակավոր մասնագետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *