
«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում են, թե ՀՀ-ում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղություն է: Դրա միակ հիմնավորումն այն է, որ սահմաններին կրակոցներ չկան: 100-ամյա պատերազմի օրերին էլ ամեն օր ֆրանսիացիներն ու անգլիացիները հո չէին կռվում»,- ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ պատերազմը վերջանում է, երբ պատերազմը ծնած պատճառն է հանգուցալուծվում:
«Մենք դեմ չենք խաղաղությանը, մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին այն պատճառով, որ ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել:
Պարո՛ն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերցիք Ավետյաց երկիր, դուք բերեցիք ողբ, ողբերգություն, դուք Իվան Սուսանինն եք այն տարբերությամբ, որ նա կործանեց զավթիչների զորքին, դուք փորձում եք կործանել սեփական ժողովուրդին»,- նշել է նա: