Էրդողանն Անկարայում ընդունել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է անցկացրել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի գլխավորած պատվիրակության հետ:

Բանակցություններն անցկացվել են Անկարայի Նախագահական համալիրում՝ փակ դռների հետևում:

Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *