Մեկնարկել են մեծամասշտաբ զորավարժություններ – Հրապարակ

Ղազախստանում նախօրեից մեկնարկել են տակտիկա-շարային համալիր զորավարժություններ։ Բանակը բերվել է մարտական բարձր պատրաստականության վիճակի։ Այս մասին հայտնում է այդ երկրի ՊՆ-ն։ Զորավարժությունները ուսումնական են։ Անցկացվում են ըստ նախապես հաստատված պլանի։ Հաշվի առնելով, որ դրանք անցկացվելու են գերազանցապես զորամասերի եւ զորակայանների տարածքներում, զինտեխնիկայի մասշտաբային շարժ է իրականացվում։ Իշխանությունները հորդորել են ճանապարհներին զինտեխնիկա տեսնելիս՝ չանհանգստանալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *