Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցել է 1 940-ը

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 943-ի։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը: Վերջին տվյալներով՝ կա ավելի քան 10 570 վիրավոր։

Վենեսուելացի և արտասահմանցի մասնագետները փլատակներից դուրս են բերել 6 461 մարդու, իսկ մոտ շուրջ 13 500 կարողացել է փլատակներից դուրս գալ ինքնուրույն կամ հարազատների, հարևանների օգնությամբ։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ավերիչ երկրաշարժից 6 օր անց Լա Գուայրա նահանգում փլատակներից ողջ դուրս է բերվել 3 տարեկան երեխա։

Որոնողոփրկարարական աշխատանքները շարունակվում են։ Աղետի գոտում բացի տեղի փրկարարներից և կամավորներից, աշխատում են 30 երկրներից ժամանած շուրջ 3 հազար փրկարարներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *