«Համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է»․ Կարեն Հեքիմյան

«Համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ-ում ալեկոծվում են:
     Այս տարի լրանում է ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի պաշտոնավարման ժամկետը: Այդ իսկ պատճառով, այսրոպեականն ու վերջինիս շրջապատն անհանգիստ են: Անհանգստությունն այն աստիճանի է հասել, որ վերջիններս ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնին հավակնող հորինված կերպարներ են ստեղծում և անհաշտ պայքար ծավալում ենթադրյալ ռեկտորացուների դեմ: Սա արդեն ախտորոշում է:
     Իսկ ամենահետաքրքիրն այն է, թե ովքեր են «ալեկոծման» կամպանիայի մասնակիցները: Հիմնականում` ԵՊՀ-ում ծվարած հասարակությանը հայտնի և անհայտ գործիչները: Նրանց կազմում են գրագողերը, բանկից գումար ստացող և կեղծ սնանկություն կազմակերպողները, ժամանակին գիտությունների դոկտորի կոչում չունեցող, սակայն պրոֆեսորի աստիճան ունեցողները, գիտությունների դոկտորի կոչում խնդրահարույց պայմաններում և ժամկետներում ստացած պրոֆեսորները, հզոր ընդդիմադիր քաղաքական գործիչները, անդեմ բարձրաստիճան համալսարանականները, սովորական բանսարկուները: Ի դեպ, թվարկածս անձանցից մեծ մասն առավոտյան օրվա իշխանության, երեկոյան` ընդդիմության կողմնակիցն է: Ընդ որում, այդ անձանց մեջ կան ընդդիմության տարբեր թևերի վառ ներկայացուցիչներ:
     Եվ այժմ նրանք բոլորը միավորվել են հանուն մեկ «սուրբ» նպատակի` երկարացնել ՔՊ-ական ռեկտորի հետագա պաշտոնավարումը:
     Այնուամենայնիվ, համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է: Դա է վերջինիս «ալեկոծության» պատճառը: Նրանք զգում են, որ շատ շուտով ԵՊՀ կայցելի պայմանական նավաստի Ժելեզնյակը և կհայտարարի` караул устал»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *