Հուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակը (վիդեո)

Հուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է։ Այսօր նաև նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

«108 տարի՝ օրենքի գերակայության, պետական շահերի պաշտպանության և հանրային վստահության ամրապնդման ճանապարհին։ 

Դատախազությունն այսօր ուժեղ է իր մասնագիտական կարողություններով, դատախազների բարեվարքությամբ, շարունակական կրթությամբ և միջազգային գործընկերության վրա հիմնված համագործակցությամբ։ 

Շնորհավոր Դատախազության աշխատողի օրը և Դատախազության հիմնադրման 108-ամյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *