Սպիտակ տանը հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն առաջընթաց են գրանցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները երեքշաբթի օրը Դոհայում անցկացրել են դրական բանակցություններ, մինչդեռ իրանական կողմի հետ տեխնիկական խորհրդակցություններն առաջ են ընթանում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնյային։

«Ամերիկացի բանակցողներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը Կատարում դրական քննարկումներ են անցկացրել տարածաշրջանային առաջնորդների հետ, իսկ Իրանի հետ տեխնիկական բանակցություններն առաջ են ընթանում», – հայտնում է գործակալությունը։

Աղբյուրի խոսքով՝ որոշակի տեխնիկական բանակցություններում, որոնք չեն ընթանում բարձր մակարդակով, «առաջընթացը շարունակվում է»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *