«Ուկրաինան հարվածել է Ուֆայի նավթավերամշակման գործարանին»․ Զելենսկի (տեսանյութ)

«Ուկրաինան հարվածել է Ուֆայի նավթավերամշակման գործարանին»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին։

«Արդեն երկրորդ անգամ Ռուսաստանի կողմից պատերազմի ձգձգմանը մեր պատժամիջոցային պատասխանները հասել են Ուֆայի նավթավերամշակման գործարան՝ ռուսական քսայուղային նյութերի խոշորագույն արտադրողներից մեկին։ Պենզայի տարածաշրջանում մեր զինատեսակները հասել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ռազմավարական օբյեկտին, որը զբաղվում է հրթիռային սպառազինության բաղադրիչների մշակմամբ և արտադրությամբ՝ այն սպառազինության, որը ռուսական ուժերը կիրառում են մեր քաղաքների և համայնքների վրա հարվածների համար։ Սա լիովին արդար պատասխան է այն ամենին, ինչ Ռուսաստանն անում է մեր դեմ։ Խաղաղություն է անհրաժեշտ, և դա պետք է գիտակցի Ռուսաստանի ղեկավարությունը։ Ռուսաստանը պետք է ավարտի իր պատերազմը»,- նշել է Զելենսկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *