Հարավային Կովկասը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն․ Վրաստանի վարչապետ

Համաշխարհային անորոշության և փոփոխությունների ֆոնին Հարավային Կովկասի տարածաշրջանը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։

Նա նշել է, որ Վրաստանը տարիներ շարունակ ապացուցել է, որ Եվրոպայի և Ասիայի միջև հուսալի կամուրջ է։

«Մենք անում ենք հնարավորը՝ Վրաստանի կապող գործառույթի ամրապնդումն առավելագույնի հասցնելու համար։ Ներկայիս համատեքստում, երբ առևտրային ուղիները բախվում են մարտահրավերների, մենք կարող ենք մեր գործընկերներին առաջարկել որոշակի ծառայություններ։ Վրաստանը ծառայում է որպես տարանցիկ հանգույց ապրանքների, ծառայությունների, էներգիայի և թվային տվյալների արտահանման համար։ Մենք կաշխատենք երկրի համար այս գործառույթն է՛լ ավելի ամրապնդելու ուղղությամբ», – հավելել է Կոբախիձեն։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *